ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Մահվան նախարարը

Մահվան նախարարը
24.08.2026 | 20:22

Բանակում հերթական ողբերգական դեպքի մասին լուրը հաստատվեց. կրկին զոհ ունենք:
2026-ի 8 ամիսներին բանակում ոչ մարտական պայմաններում մահերի թիվը հասել է 33-ի:
Նիկոլի և Պապիկյանի հրամանատարությամբ բանակի ոչնչացումը շարունակվում է:
Սուրեն Պապիկյան, դուք բարոյական իրավունք չունեք կրելու Պաշտպանության նախարարի կոչումը։ Դուք պարտավոր եք անհապաղ հեռանալ։ Ձեր ներկայությունը ՊՆ շենքում վիրավորանք է յուրաքանչյուր զոհվածի հիշատակի, յուրաքանչյուր ողջ մնացած զինվորի և յուրաքանչյուր հայ ծնողի հանդեպ։
Պետք է հեռանաք ձեր հետ տանելով գլխավոր մահաբերին՝ Նիկոլին:

Հայկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ